Դեպի «Զվարթնոց» 16 չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել
2 hours ago
1 min read

Դեպի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան իրականացվող 16 չվերթ հետաձգվել է, ևս մեկը՝ չեղարկվել։
Ընդհանուր առմամբ, Երևան ուշացումով կժամանեն ինքնաթիռներ աշխարհի 8 երկրներից։ Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց միջազգային օդանավակայանի կայքից:
Ռուսաստանի տարբեր քաղաքներից Հայաստան իրականացվող 10 չվերթ հետաձգվել է։ Ըստ հրապարակված տեղեկության՝ պատճառը անօդաչու թռչող սարքերի հարձակումն է։
Հետաձգվել են նաև Թեհրանից, Թբիլիսիից, Լառնակայից, Թել Ավիվից, Հուրգադայից և Տիվատից Երևան իրականացվող վեց չվերթներ։
Միաժամանակ չեղարկվել է Չինաստանից իրականացվող Ուրումչի–Երևան չվերթը։




















