Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կկողմնորոշվի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու հարցում. Պեսկով
1 hour ago
1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը կկողմնորոշվի այս տարվա վերջին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր մասնակցության հարցում։ Այս մասին Վեստի-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայում այդ մասին դեռ տեղյակ չեն։
«Դա մենք դեռ չգիտենք, դա պետք է հարցնել Փաշինյանին։ Կարծում եմ, որ երբ նա լինի Մոսկվայում, նա հենց այդ ժամանակ էլ կհայտնի այն մասին, թե արդյոք կմասնակցի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե ոչ»,- ասել է նա
ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին։




















