Արմենակյան փողոցում գիշերային ժամերին շարունակվում են միջին նորոգման աշխատանքները
- Lilit

- Nov 13, 2024
- 1 min read

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերի 25-ին: Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ն:
Վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:




















