top of page

Լիբանանից տասնյակ հրթիռներ և արկեր են արձակվել դեպի Իսրայել

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 12, 2024
  • 1 min read

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 35 հրթիռ է արձակվել հրեական պետության հյուսիսի գնդակոծությունների վերջին ալիքի ընթացքում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։


Գերատեսչությունից հայտնել են, որ արձակումների մի մասը որսացել են, արձանագրվել են արկերի անկումներ: Զինվորականները տեղեկացրել են, որ այդ գնդակոծության արդյունքում ազդանշանները գործել են Հայֆայի ծոցի շրջանում և վերին Գալիլեայում:


Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օդային տագնապ Է հայտարարվել Իսրայելի հյուսիս-արևմուտքում գտնվող Ակկո քաղաքում և դրա շրջակայքում:


Մինչ այդ, օրվա սկզբից, իսրայելցի զինվորականների տվյալներով, հրեական պետության հյուսիսային ուղղությամբ Լիբանանից արձակվել է 40 հրթիռ և արկ:

1/3129
bottom of page