top of page

ԱՄՆ-ն կասեցրել է «Գրին քարտի» խաղարկության ծրագիրը

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read
ree

ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտի» վիճակախաղի ծրագիրը, քանի որ Բրաունի համալսարանի հրաձգության մեջ կասկածվողը երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով՝ հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (USCIS ) կասեցնել «Բազմազանության վիզա I» (DV1) ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիներն այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,- գրել է նա՝ X-ի իր էջում:

Բրաունի համալսարանի կրակոցների մեջ մեղադրվող Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն Միացյալ Նահանգներ է մուտք գործել «Բազմազանության ներգաղթային վիզա» (DV1) ծրագրի միջոցով 2017 թվականին և ստացել է Գրին քարտ, պարզաբանել է Նոեմը։

Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն կասկածվում է Բրաունի համալսարանում 2 ուսանողի մահվան և 9 այլ անձանց վիրավորելու, ինչպես նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի սպանության համար։

1/3051
bottom of page