Նիկոլի զավթած նստավայրից մի քանի մետր այն կողմ` Կադաստրի կոմիտեի դրամարկղի պատուհանին, հայտարարություն է փակցված, որ անկանխիկ վճարման դեպքում իրենք պետք է վճարեն միջնորդավճարները. Արամ Գևորգյան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Նիկոլն երեկ ասում էր՝ ինչ որ խանութ փակեք, ով համարձակվել է գնորդին ասել, որ անկանխիկ ուրիշ արժեք ունի ապրանքը, կանխիկով՝ ուրիշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ Գևորգյանը:
«Դա շատ տարածված պրակտիկա է. քեշով ավելի էժան է, քան քարտով վճարման դեպքում։ Ասեմ ավելին՝ դա տարածված պրակտիկա է նույն պետական հիմնարկներում։ Օրինակ, սա Նիկոլի զավթած նստավայրից մի քանի մետր այն կողմ գտնվող Բուզանդի վրայի Կադաստրի կոմիտեի դրամարկղի պատուհանին է փակցված։ Հպա՜րտ քաղաքացիները, անկանխիկ վճարման դեպքում, իրենք պետք է վճարեն միջնորդավճարները։ Սա այն կադաստրն է, որտեղ մեկ թուղթ փոխելն արժե 50,000-60,000 դրամ։ Բյուջե են լցնում, ձեռի հետ էլ տոկոսները թողնում հպա՜րտ քաղաքացիների ուսերին։
հ.գ. Կադաստրի պետի կողմից իր աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու վերաբերյալ ենթադրյալ մեղադրանք ի՞նչ եղավ։ Եկավ ֆեյք պատարագին, ջրվա՞վ»,- գրել է նա:




















