top of page

«Ժողովուրդ». Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաեւ կաթողիկոսի մյուս եղբորը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս արքեպիսկոպոսը տեւական ժամանակ Հայաստան չի գալիս. կաթողիկոսի կողմնակիցներն էլ, ըստ նույն տեղեկությունների, տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից եւ դա համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։

Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին. սակայն վերջերս էլ չի գալիս:

Հիշեցնենք՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային հայտարարությունն էր հնչեցնում՝ ներկայացնելով նրան որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր՝ միաժամանակ ծանր մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին՝ «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» եւ այլն:

Ընդգծենք, որ այս պահին կալանքի տակ է նաեւ Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը եւ եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը»։

bottom of page