top of page

Սպասվում է մառախուղ. եղանակը Հայաստանում

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Դեկտեմբերի 19-23-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 19–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։

bottom of page