top of page

Ադրբեջանի նպատակն է ներխուժել Հայաստան․ Անն-Լորանս Պետել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 1
  • 1 min read
ree

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային: Այս մասին X սոցցանցում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը։


Նա այսպես մեկնաբանել է ՀՀ ՊՆ հրապարակումներից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Խոզնավար գյուղի գնդակոծության մասին։


«Կրակ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են այս ադրբեջանական ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է՝ մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի բնակչությունը փախչի և… ներխուժել Հայաստան»,- նշել է պատգամավորը և հավելել․ «Կայա Կալլաս, Ֆոն դեր Լայեն, Ալիևը ձեր «հուսալի գործընկերն» է»։

1/3011
bottom of page