top of page

Կալանավայրում գտնվող դատապարտյալին փորձել են թմրամիջոց փոխանցել

  • 7 hours ago
  • 1 min read


Մայիսի 20-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, դեղնականաչավուն, 11,42 գրամ զանգված և 2,79 գրամ շագանակագույն փոշեզանգված։

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։ 

1/3386
bottom of page