top of page

Ես իմացել եմ, որ իմ ունեցվածքին վնաս են տալու, բայց հայրենիքս չեմ փոխել ունեցվածքի հետ․ Ծառուկյանը Սյունիքում է

  • 9 hours ago
  • 1 min read



 «Բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, ինքը եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր ժողովրդին դարձրին միայն տուգանքի մատերիալ, պատերազմ հրահրեց, որի պատճառով պարտություն, խայտառակություն, զոհեր, հաշմանդամներ, հողեր հանձնել»,- նշում է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Փաշինյանի սկզբնական հայտարարությունների ու ներկա վիճակի մասին։

Ծառուկյանն արձագանքում է նաև Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան բռնագանձման վերաբերյալ իշխանական թեզերին։ «Գուլոյան Վլադի տղան, միլիոնատեր մարդ, սաղ կյանք աշխատեց, ստեղծեց բիզնեսը, ասում են տունը չգիտեմ ինչ։ 1000-ավոր մարդկանց տներ եմ նվիրել։ Ավել ռեկլամ անելը ժողովուրդը չի ընդունում։ Իշխող վարչակարգը տագնապի մեջ է, աղմկահարույց շոուները ժողովրդին անվտանգային աղետից շեղելու համար են»,- նշում է Ծառուկյանը։

Ծառուկյանը նշեց նաև, որ ինքը գիտեր գործարանի հետ կատարվելիքի մասին։ «Ինձ ասել էին՝ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իրա տեղը չի գտնում, ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել է։ Ես ասել եմ՝ իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարող փոխել։ 20 տարի առաջ սեփականացրած գործարանը ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք և տալու ենք ժողովրդին, խոսակցություններ են արդեն պտտվում, որ «Արարատ» ցեմենտի պետականացումը տեղի է ունենում՝ «կոնկրետ Ալիևի» պահանջով»,- նշում է Գագիկ Ծառուկյանը։

1/3386
bottom of page