top of page

Իսրայելի արտգործնախարարը սպառնացել է․ «Եթե Իրանը գրոհի իր տարածքից, Իսրայելը գրոհով կպատասխանի Իրանի տարածքում»

Apr 10, 2024
1 min read

Եթե ​​Իրանը իր տարածքից գրոհ ձեռնարկի Իսրայելի վրա, Իսրայելի  պատասխանը կլինի Իրանի տարածքում, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ Kan ռադիոկայանի եթերում։ 

«Եթե ​​Իրանը գրոհ ձեռնարկի Իսրայելի վրա իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում, քանի որ Իսրայելը չի ​​կարող հանդուրժել այդպիսի հարձակում՝ սեփական  քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունից ելնելով»,- ասել է Կացը։

Իսրայելի արտգործնախարարն Իրանին մեղադրել է Պաղեստինին, լիբանանյան «Հըզբոլլահ»-ին, հութիներին աջակցելու մեջ։

Կացը ռադիոկայանի եթերում իր ելույթից  հետո վերը նշված հայտարարությունը հրապարակել է նաև X-ում՝ սկզբում՝ եբրայերենով, ապա՝ պարսկերենով։

«Եթե ​​Իրանը գրոհի իր տարածքից, Իսրայելը կարձագանքի և գրոհ կձեռնարկի Իրանի տարածքում»,- գրել է Կացը՝ պարսկերենով հրապարակման ներքո նշելով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի անունը։

Ավելի վաղ Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը սխալ է գործել ու անպայման պատժվելու է։


1/3638
bottom of page