top of page

Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց՝ ՄԱԿ-ում Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´». Լևոն Զուրաբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 24, 2024
  • 1 min read

Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´», այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած «Ապագայի գագաթնաժողովում» Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ և սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց ամբողջ աշխարհի համար օրինակելի փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:

Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.

- «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի համար:

- Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:

- Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա:

- Ինչ լինում է իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:

- Սկզբում էր խոսքը, խոսքը Աստծու հետ էր, և խոսքը Աստված էր:

- Հետևաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը և ապացուցել այն»,- գրել է նա։

1/3129
bottom of page