top of page

ՌԴ–ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 24, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։


Փոխարենը Կիևի ռեժիմին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 115 զինվորական։


Ազատ արձակվածները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ընձեռվել։


Ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխեն Ռուսաստան, որտեղ նրանք բուժման և վերականգնման փուլ կանցնեն պաշտպանության նախարարության բուժհաստատություններում։


ՌԴ զինվորականներին գերությունից վերադարձնելու գործում մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ԱՄԷ-ն։

bottom of page