top of page

Երևան-Գյումրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Sep 17, 2024
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։


1/3638
bottom of page