top of page

Ավելի քան 1500 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետում

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 9, 2024
  • 1 min read

Ավելի քան 1500 հայկական բեռնատար գտնվում է «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ. այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 4 881 մեքենա։ Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1573 բեռնատար։

1/3131
bottom of page