top of page

Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 14 հատ ձկնորսական ցանց

Aug 2, 2024
1 min read

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 1-ին Սևան համայնքին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 14 հատ ձկնորսական ցանց:

Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

1/3638
bottom of page