top of page

Արմեն Գրիգորյանը մեկնելու է Դոհա

May 20, 2024
1 min read

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Նշվում է, որ Գրիգորյանն այնտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

1/3638
bottom of page