Աստղերի Զատիկը. Հեյլի Բիբերը՝ սեքսուալ նապաստակի կերպարում, իսկ Փերիս Հիլթոնը՝ Բարբիի ոճով

Գունագեղ նապաստակներ, գունավոր ձվեր եւ վառ հանդերձանք. աստղերը շնորհավորել են իրենց հետեւորդների Սուրբ Զատիկը՝ նրանց ուրախացնելով տոնական լուսանկարներով։Հեյլի Բիբերը զատկական նապաստակի կերպարով է ներկայացել։ Նա կրել է սեւ լողազգեստ, որն աչքի էր ընկնում խորը դեկոլտեով։
Ջասթին Բիբերի կինը տոնական տեսքը լրացրել է նապաստակի ականջներով։ Հեյլին նաեւ կիսվել է մի կարճ տեսանյութով՝ ցուցադրելով իր կերպարը։43-ամյա Փերիս Հիլթոնը տոնական լուսանկարներ է հրապարակել որդու՝ Ֆենիքսի հետ։ Նա նախընտրել է Բարբիի ոճը։ Հայտնի շիկահերը կրել է վարդագույն կարճաթեւ զգեստ՝ բանտերով զարդարված պարանոցով։ Պայուսակն ու կոշիկները նա համապատասխանեցրել է ընդհանուր հանդերձանքին։
Լուսանկարում Փերիսն ու նրա փոքրիկ որդին նստած են գույնզգույն նապաստակներով ու ձվերով զարդարված սանդուղքի վրա։





















