Honda-ն կփակի Չինաստանում իր ավտոմոբիլային գործարաններից երկուսը
Aug 4, 2024
1 min read

Honda Motor-ը Չինաստանում օպտիմալացնում է իր արտադրական հզորությունները։ Ըտս ճապոնական NHK հեռուստաալիքի՝ ընկերությունը կփակի Չինաստանում իր երկու ավտոմոբիլային գործարանները, որոնք մասնագիտացած են ներքին այրման շարժիչներով մեքենաների հավաքման մեջ։
Դրանց հզորությունը հնարավորություն է տալիս տարեկան 290 հազար մեքենա արտադրել։ Ձեռնարկություններից մեկը կփակվի, մյուսը կվերակառուցվի, գրում է Drom.ru-ն։
Միևնույն ժամանակ, Honda-ն Չինաստանում կգործարկի երկու գործարան՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենաներ արտադրելու համար:
Ներկայումս ճապոնական կոնցեռնը Չինաստանում վեց ավտոգործարան ունի։ Նրանց հզորությունը գնահատվում է որպես հավելուրդային, քանի որ Honda-ն չինական շուկայում զիջում է իր դիրքերը:




















