top of page

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա

May 4, 2024
1 min read

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել։

Այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նշելով, որ Ադրբեջանն արդեն 30 տարի ՆԱՏՕ-ի գործընկերն է, Կոլոմինան ընդգծել է, որ կողմերի միջև ակտիվ քաղաքական երկխոսություն է ընթանում:

«Այդ ժամանակից ի վեր մենք փոխշահավետ գործընկերություն ենք հաստատել ակտիվ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության միջոցով։

Հատկապես ողջունում ենք Ադրբեջանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում», - հավելել է նա։

1/3638
bottom of page