Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում. փոխարտգործնախարար
- Lilit

- Mar 15, 2024
- 1 min read

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում. Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝.
Այս փաստաթղթի ստորագրումը, ըստ նրա, նախատեսվում է այս տարվա հուլիսին։
«Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում մենք իսկապես կունենանք ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ»,- ասաց փոխնախարարը:
Սրան զուգահեռ, ինչպես նշեց Հովհաննիսյանը, մշակվում են համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր, որոնք ի հայտ են եկել անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության արդյունքում։
«Հիմա այս երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում։ Դրա վերաբերյալ որոշ հարցեր արդեն քննարկվել են Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդում և աշխատանքային այլ մակարդակներում։ Մենք ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը հավանաբար կընդունվի հուլիսին մոտ»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։




















