top of page

12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 30, 2024
  • 1 min read
ree

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Կիրանցի դպրոցի աշակերտներն էլ շարունակում են դասադուլը: Այս մասին  այսօր՝ ապրիլի 30-ին, պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ արդեն 12-րդ օրն է՝ տավուշցիները և նրանց միացած հասարակական-քաղաքական գործիչներն ու հոգևորականները դեմ են արտահայտվում Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման ու սահմանագծման այն տարբերակին, ըստ որի հայկական կողմը միակողմանի զիջումների է գնում:

Հիշեցնենք, որ  ըստ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների, մինչև մայիսի 15-ը պետք է ավարտվեն Տավուշի մարզում սահամազատման և սահամանգծման աշխատանքները:

Ակցիաների ընթացքում իրավիճակը պարբերաբեր լարվել է, ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են  տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ: Դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կան կալանավորվածներ:

bottom of page