top of page

Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 23, 2024
  • 1 min read
ree

Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Այս մասին տեղեկություն է հայտնվել Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության Telegram–յան ալիքում։


«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահին» պատկանող թիրախներին», - ասվում է հայտարարության մեջ:


Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Ավելի վաղ Իսրայելի գլխավոր շտաբը հայտարարել էր 2023 թվականի հոկտեմբերից «Հեզբոլլահի» 600 գրոհայինների ոչնչացման մասին։

1/3045
bottom of page