«Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին» գրություններով քաղաքացիները եկել էին մասնակցելու Վանաձորի հանրահավաքին

Բագրատ Սրբազաննա յսօր հավաք անցկացրեց Վանաձորում. Նա իր խոսքում նշեց. «Այս իշխանությունները հայրենիքի նկատմամբ ինչ արհավիրք որ գործել են, զուգորդվել է հոգևոր ու բարոյական արժեքների քայքայմամբ։
Երկրում տիրում է երկերեսանիություն ու կեղծավորություն։ Այս պուրակը կոչվում է «Արցախ» պուրակ, սակայն Արցախն այլևս չկա։ Այդ մարդկանց տեսել եմ, գալիս են այստեղ, մեր նահատակված տղաների նկարների առաջ գլուխ են խոնարհում, հաջորդ վայրկյանին մոռանում են, թե ինչու է այս պուրակը կոչվում «Արցախ»:
Նշենք, որ «Ազատություն քաղբանտարկյալ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ» գրություններով քաղաքացիները եկել էին մասնակցելու հանրահավաքին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախկին դատավոր եւ ներկայումս կալնավորված Արուսյակ Ալեքսանյանի գլխավորությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։




















