Պատրաստ ենք օգնել մեր հարևաններին հնարավորինս շուտ հարթել վեճերը. Իրանի փոխարտգործնախարար
- Lilit

- Sep 10, 2024
- 1 min read

Պատրաստ ենք օգնել մեր հարևաններին հնարավորինս շուտ հարթել վեճերը. Այս մասին Երևանում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին։
«Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված բանակցությունները և շեշտում է խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու կարևորությունը։ Մենք աջակցում ենք ամուր և միացյալ տարածաշրջանի ձևավորմանը»,-ասել է նա։




















