top of page

Վերջին 10 տարին ռեկորդային տաք է եղել. ՄԱԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 20, 2024
  • 1 min read
ree

Անցած 10 տարին եղել է ամենաշոգ տասնամյակը այն պահից, երբ մասնագետները սկսվել են հետևել կլիմատիկ փոփոխություններին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) հրապարակած զեկույցում։



2023 թվականը սահմանել է ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ, սակայն 2024 թվականը կարող է ավելի շոգ լինել, զգուշացնում են փորձագետները:



Երկրի մակերևույթին օդի գլոբալ միջին ջերմաստիճանն անցյալ տարի 1,45 աստիճանով բարձր է եղել, քան նախաարդյունաբերական դարաշրջանում։ Այսպիսով, աշխարհն ավելի քան երբևէ մոտ է 1,5 աստիճանի նշագծին. հենց այս ցուցանիշն էր, որով լավագույն դեպքում նախատեսվում էր դադարեցնել գլոբալ տաքացումը 2015 թվականի Փարիզյան համաձայնագրով (վատագույն դեպքում՝ մոտ երկու աստիճան)։



2023 թվականին կլիմայի տաքացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսի ռեկորդային կրճատման։ Սա առավել ցայտուն է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, Շվեյցարիայում սառցադաշտերի տարածքը վերջին երկու տարվա ընթացքում նվազել է 10 տոկոսով:Բացի այդ, WMO-ի փորձագետները անցյալ տարի գրանցել են մի քանի ջերմային ալիքներ, որոնք անցել են համաշխարհային օվկիանոսի 90 տոկոսով` սպառնալով մարջանային խութերին և այլ ծովային էկոհամակարգերին:

1/3052
bottom of page