top of page

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Mar 20, 2024
1 min read

Մարտի 20-ին՝ ժամը 12։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

1/3638
bottom of page