top of page

Հնդկաստանում գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, կա 60 վիրավոր

Jun 17, 2024
1 min read

Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նշվում է, որ բախումից հետո մարդատար գնացքի առնվազն երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։

1/3638
bottom of page