Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
- Lilit

- May 16, 2024
- 1 min read

Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման որոշում էր կայացվել նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։
Ադրբեջանցի սահմանապահներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են 2023 թվականի սեպեմբերի վերջին։




















