top of page

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կորոշի պատմության ընթացքը. Մատվիենկո

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կորոշի պատմության ընթացքը։ Նման հայտարարություն է արել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Աշխարհը լրջորեն փոխվել է։ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն որ կդառնան համաշխարհային հանրության համար ամենանշանակալի և պատմության հետագա ընթացքը որոշող իրադարձությունը: Որքան էլ դա ցանկանա Վաշինգտոնը։ Դա կլինի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը։ Սա օբյեկտիվ և անշրջելի գործընթացների արտացոլումն է»,- նշել է Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ հենց ԲՐԻԿՍ գագաթնաժողովի երեք օրն է, որ առանցքային ազդեցություն կունենան մարդկության ապագայի վրա, այլ ոչ թե ԱՄՆ-ում քվեարկության արդյունքները, ինչպես դա փորձում են բոլորին պարտադրել ամերիկյան և այլ գլոբալ լիբերալ ԶԼՄ-ները։

«Ինքնիշխան պետություններում իսկապես պատասխանատու քաղաքական գործիչները դա հասկանում են։ Դրա վառ ապացույցն է գագաթնաժողովում ներկայացուցչության մակարդակը և միավորմանն անդամակցելու հայտերի թվի մշտական աճը։ Վստահ եմ, որ բոլոր մայրցամաքներում կհետևեն Ռուսաստանից եկող նորություններին։ Եվ դա է ճիշտը»,- ասել է Մատվիենկոն։

bottom of page