top of page

Թրամփի զարմուհին հայտնել է, որ նախագահը կարող է Ալցհեյմերի հիվանդություն ունենալ. New York Magazine

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհին՝ Մերին, հայտնել է, որ նախագահը կարող է Ալցհեյմերի հիվանդություն ունենալ։ Այս մասին գրել է New York Magazine ամսագիրը։

Նա այս ենթադրությունն արել է՝ հենվելով դեմքի այն արտահայտության վրա, որն աղջկան հիշեցրել է նախագահի հորը՝ «եղջերու՝ սառած լուսարձակների լույսի ֆոնին»։

«Երբեմն թվում է, որ նա բոլորովին չի կողմնորոշվում ժամանակի եւ տարածության մեջ»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգականուհին։

Հունվարի 14-ին ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդին-կրտսերը զարմացել է այն բանից, որ  պետության ղեկավարը մինչ օրս ողջ է, չէ՞ որ նա վատ է սնվում։ Նրա խոսքով՝ Թրափն ուտում է շատ վնասակար կերակուր, այն է՝ McDonald's, կոնֆտեներ եւ խմում է դիետիկ կոլա։ Քենեդին նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հետ ճամփորդելիս տպավորություն է ստեղծվում, որ նա սնվում է «վնասակար բաներով» ամենօրյա ռեժիմով։

Թրամփն ինքը, նշել է գերատեսչության ղեկավարը, հավաստիացնում է, որ ճիշտ է սնվում, բայց նախընտրում է ֆասթֆուդը, երբ գտնվում է ճանապարհին։

1/3134
bottom of page