top of page

Խոշոր ավտովթարներ՝ Արագածոտնի մարզի Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում․ բախվել են մի քանի ավտոմեքենա․ կա 10-ից ավելի վիրավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։



Այս պահին բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։



Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է

1/3134
bottom of page