«Լա՛վ մտածեք, մինչև ընտրություն կատարելը»․ Վահե Լոռենց
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն իր իշխանության համար պետք է երախտապարտ լինի ոչ թե Կրեմլին, ո՛չ թե Արևմուտքին, այլ՝ 1991 թվականից այս կողմ Հայաստանի կրթության բոլոր պատասխանատուներին և նրանց ներկայացրած քաղաքական ուժերին։ Բայց, ավելի շատ՝ «Կիսաբաց լուսամուտների» Հրաչին։
Հականիկոլականներ, դեմներս ընտրություն է․ ժանգոտած կոպեկի արժեք չունի ձեր պայքարը, եթե պետք է գնաք ու քվե տաք այն քաղաքական ուժերին, որոնց ներկայացուցիչները քանդեցին, հողին հավասարեցրին Հայաստանի կրթական համակարգը և իմաստուն, ոգով և արիությամբ լի հայ ազգից 35 տարվա մեջ կերտեցին սպառողական հանրույթ։ Լա՛վ մտածեք ասածիս մասին։
Ես չեմ հարում որևէ քաղաքական ուժի, և առաջարկ չունեմ։ Բայց․ լա՛վ մտածեք այս ամենի մասին, մինչև ընտրություն կատարելը»։




















