top of page

Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 minutes ago
  • 1 min read


UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը կիսվել է իր մանկության հուշերով՝ խոստովանելով, որ իր կյանքի վաղ շրջանը միշտ չէ, որ անհոգ է եղել։

Դանիել Կորմիեի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մարզիկը անկեղծացել է ընտանիքի կրած զրկանքների մասին․

«Երբ 12 տարեկան էի, կյանքն արդեն փոխվել էր դեպի լավը։ 7 տարեկանում ևս վիճակը վատ չէր… Սակայն 3-ից մինչև 7 տարեկան հասակում շատ դժվար էր։ Այդ ժամանակ մենք տուն չունեինք և ստիպված էինք քնել մեքենայում։ Բնակվում էինք ցուրտ վայրում, եղանակային պայմանները խիստ էին։ Հիշում եմ՝ մի դաղստանցի մեզ առաջարկեց անվճար ապրել իրենց հետ։ Մենք մեկ տարի բնակվեցինք նրանց տանը, մինչև կարողացանք կառուցել մերը», — պատմել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։

1/3134
bottom of page