Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են
May 19, 2024
1 min read

Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց։
Ընդդիմադիր պատգամավորները Տավուշի մարզի Սարիգյուղի հատվածում են։ Ոստիկաններն այս պահին արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց՝ պատճառաբանելով, որ սահմանապահներն ինչ-ինչ աշխատանքներ են կատարում։




















