top of page

Դպրոցներից մեկում երեխաներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում

  • Writer: Lilit
    Lilit
  • May 15
  • 1 min read

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին հայտնվել, համաձայն որոնց Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի զուգարանում բարձր դասարանների մի քանի տղաներ կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացեկ, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

1/3010
bottom of page