top of page

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը

Jun 1, 2024
1 min read

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետ Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել:

1/3638
bottom of page