top of page

Մ6 միջպետական մայրուղու` Հաղպատից դեպի Ալավերդի հատվածն արդեն անցանելի է

May 30, 2024
1 min read

Մ6 միջպետական մայրուղու 58-րդ կիլոմետրի վնասված հատվածը` Հաղպատից դեպի Ալավերդի, արդեն անցանելի է: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

Մարզպետարանը նաեւ տեսանյութ է տեղադրել ճանապարհի այդ հատվածից: Հիշեցնենք, որ այն քանդվել էր մայիսի 26-ին Դեբետ գետի վարարման հետեւանքով տեղի ունեցած տարերային աղետից:

1/3638
bottom of page