top of page

Աղետից տուժածների համար պատրաստվում են սննդային փաթեթներ, այլ պարագաների հավաքման կարիք չկա․ Լուսանկարներ

May 30, 2024
1 min read

Ալավերդու մարզադպրոցում վաղ առավոտից կամավորները և համայնքապետարանի աշխատանիցները պատրաստում են սննդային փաթեթներ՝ աղետից տուժած և Ալավերդու հետ ճանապարհային կապը կորցրած բնակավայրերի բնակիչների համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«Սնունդը, ջուրը և առաջին անհրաժեշտության պարագաները բնակիչներին է հասցնում ՆԳՆ

Փրկարար ծառայությունը։

Սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չկա։ 

Հորդորում ենք քաղաքացիներին դադարեցնել առանձին հատվածներում սննդի և այլ պարգաների հավաքման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։


1/3638
bottom of page