top of page

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

May 29, 2024
1 min read

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այդ մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։

«Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- նշված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:

1/3638
bottom of page