«Խառը կռվի մեջ ենք էս մարդկանց հետ. փողոցում ես լիքը խառը կռիվ եմ արել». Բագրատ Սրբազան
May 29, 2024
1 min read

Ինչպես հայտնել ենք, Բագրատ Սրբազանը կոչ էր արել բոլոր ոստիկանների լուսանկարները հրապարակել համացանցում ու գտնել նրանց անուն ազգանունները, հասցեները ու հանրային պարսավանքի ենթարկել: «Թույլ եք տվել, անելու ենք: Ժողովուրդ, խառը կռվի մեջ ենք էս մարդկանց հետ: Փողոցում ես լիքը խառը կռիվ եմ արել` ձեռքով էլ, ոտքով էլ, ինչով պատահի: Հիմա դա են ուզում, դա էլ կստանան: Էս խուլիգանները իրենց խուլիգան գլխավորով շնչելու իրավունք չպիտի ունենան»,- հայտնեց Բագրատ Սրբազանը:




















