top of page

«Եվ այս պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն»․ Ռուբեն Մելիքյան

May 25, 2024
1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած՝ Արևմտյան Հայաստանի որևէ համայնքապետի Ֆրանսիայի, Հունաստանի, արաբական երկրների կամ որևէ այլ օտար երկրի քննիչները, դատախազները ձերբակալեն կամ հետապնդեն՝ համայնքապատկան գույքին վերաբերող հարցերով։ Ոչ մեկի մտքով իսկ նման բան չի անցել։Իսկ Հայաստանում նման երկու դեպք արդեն առկա է։ Ասկերանի քաղաքապետից հետո ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետը։ Եվ այդ պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն։ Եվ այդ պատվերի տակ մտնելը լինելու է անջնջելի խարան այդ անուն-ազգանունների համար»։

1/3638
bottom of page