ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
May 11, 2024
1 min read

ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել ՀՀ ՔՕ 442 հոդվածի հատկանիշներով` այն է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:




















