top of page

«Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են»․ Դավիթ Գալստյան

May 4, 2024
1 min read

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են։ Անցած տարի կառուցման ժամկետների հերթական երկարաձգումից հետո (մինչև 2023-ի վերջ) կառավարությունն էլ երկարաձգեց ամենամսյա «օգնությունը» (68 հազ․)։


«Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ»:


* Դրանից հետո կառուցումը էլի (6-րդ անգամ) երկարաձգել էին՝ մինչև 2024թ. ապրիլի 1։


* Մինչև հիմա տները չեն փոխանցել բնակիչներին։


* Փոխհատուցում / «օգնություն», ստեղ-ընդեղ (ու վարձով) ապրող գյուղացիները 2024թ-ից չեն ստանում։


ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»։

1/3638
bottom of page