top of page

Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիավորեն իրենց էներգետիկ համակարգերը

May 1, 2024
1 min read

Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը ստորագրել են Համագործակցության հուշագիր՝ երեք երկրի էներգետիկ համակարգերը միավորելու նպատակով։



Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 1-ին Տաշքենդում երեք երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքում, ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։



Նա սոցիալական ցանցերում գրել է, որ այս փաստաթղթի իրականացումը թույլ կտա երեք կողմին համագործակցել «կանաչ» էներգիայի արտադրության և Ադրբեջանի տարածքով Եվրոպա դրա արտահանման կազմակերպման գործում, ապահովելու էներգահամակարգերի ինտեգրումը և վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործումը։ 

1/3638
bottom of page