top of page

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում

Apr 25, 2024
1 min read

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում։

 

Քաղաքացիների կողքին են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։

 

Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում զիջումների դեմ պայքարող բնակիչներին։

 

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ էլ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների։

1/3638
bottom of page