Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ
1 hour ago
1 min read

«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, դեռևս հայտնի չէ։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ նա հրավիրվել է որպես վկա։
Դեպքի հանգամանքների և բերման ենթարկվածների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ ընտրություններ են։




















