Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեբանական խնդիրներ ունի․ Բաքուն արձագանքել է
2 hours ago
1 min read

Հայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու մանրամասները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Oxu.Az»-ը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է։ Նա իրեն պատկանող անասուններին էր արածեցնում։
«Տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչքներ է օգտագործել։ Այդ օրը նա նույնպես գնացել է սահմանամերձ գոտի՝ անասուններին արածեցնելու, որտեղ ալկոհոլ է ընդունել։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ տղամարդն անցել է սահմանը դեպի Հայաստան և հայտնաբերվել ու ձերբակալվել է Չինարի գյուղի սահմանի մոտ»,- նշել է աղբյուրը։
«Oxu.Az»-ի տվյալներով սահմանն անցած տղամարդն ունեցել է հոգեբանական խնդիրներ և դրա հետ կապված մի քանի անգամ բուժում է անցել։




















