ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի տեղափոխվի․ նման ըմբռնում կա նաև Բաքվում․ Միրզոյան

TRIPP-ով զենք-զինամթերք չի փոխադրվի, նման ըմբռնում կա նաև Ադրբեջանի մոտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Արգելված բեռ, օրինակ՝ զենք-զինամթերք չի կարող անցնել, և այլ վտանգավոր քիմիական նյութեր։ Կա ապրանքների կատեգորիա, որ կարող է, բայց նախապես հարցնում են։
Եկեք արձանագրենք, որ ինչպես և ակնկալում էր, այդպես էլ չտեսանք թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից ի՞նչ է զիջել Ադրբեջանին։ Այո, Ադրբեջանը վերահսկողություն ունի մեզ հայտնի Ջերմուկի հատվածների նկատմամբ: Սա չի նշանակում, որ մենք զիջել ենք, մենք հայտարարել ենք, որ մեր ինքնիշխանությունը այդ տարածքների վրա պետք է վերականգնվի, վերականգնման եղանակը սահմանազատման աշխատանքներն են և բանակցությունները, նույն մոտեցումը ունի Ադրբեջանը այդ և այլ տարածքների նկատմամբ։ Այսինքն, այդ խնդիրները որևէ մեծ, վառ երևակայության դեպքում կարելի է զիջում համարել»,- ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:




















